Բիզնես 

ՆԱՏՕ-ում հերքել են Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին տեղեկությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի նոր որոշում չի կայացրել Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու առնչությամբ: Այդպես է մեկնաբանել դաշինքի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, որը նա արել է Կիև կատարած այցի արդյունքներով, գրում է korrespondent.net-ը:

 

«Ռուսաստանի հետ փաստացի համագործակցությունը դադարեցնելու որոշումը, որի մասին ասել է գլխավոր քարտուղարը Կիևում, ընդունվել է դեռ ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների կողմից: Ոչ մի նոր որոշում դրա վերաբերյալ չի եղել»,- հայտնել է դաշինքի ներկայացուցիչը:

Նույն շարքից