ԱՄՆ դոլլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 12-ին կազմել է 411.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.68 դրամ (նվազել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 691.07 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.41 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 262.93 դրամ, ոսկին՝ 17,315.55 դրամ, պլատինը՝ 19,484.55 դրամ:
Օգոստոսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,250,000 ԱՄՆ դոլլարի առք և վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ: