Ռուսական ներդրումային «ՎՏԲ Կապիտալ» կազմակերպությունը պատրաստվում է գնել իտալական Roberto Cavalli նորաձևության տան բաժնեմասերի 60 տոկոսը: Այս մասին հայտնում է իտալական affaritaliani.it կայքը՝ հղում տալով Women's Wear Daily ոլորտային հրատարակչությանը:
Ենթադրվում է, որ պայմանագիրը կկնքվի 2014թ-ի հոկտեմբերին: 2013թ-ին Roberto Cavalli նորաձևության տունը գնահատվում էր 830 միլիոն եվրո (տարեկան եկամուտը 200 մլն. եվրո է), ուստի կազմակերպության 60 տոկոսի արժեքը «ՎՏԲ Կապիտալի» համար կարժենա 500 միլիոն եվրո:
73-ամյա Ռոբերտո Կավալին պատրաստ էր վաճառել իր կազմակերպությունն դեռևս այս տարի գարնանը: Այդ ժամանակ գնորդն էր Permira ներդորւմային կազմակերպությունը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ:
Roberto Cavalli ապրանքանիշի ներքո արտադրվում է կանացի և տղամարդու հագուստ, ներքնազգեստ, կոշիկներ և աքսեսուարներ: Կավալին հիմնադրել է իր հիմնական բիզնեսը 1972թ-ին: