Բիզնես 

Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին արձանագրություն են ստորագրել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի»-ի պատվիրակությունում բարձրաստիճան աղբյուրի, որը բանակցություններ է անցկացրել Անկարայում:

 

«Մենք ստորագրել ենք արձանագրություն: Թուրքական կողմը մեզ կներկայացնի ձեռնարկությունների ցանկը, նրանց մասին ողջ տեղեկություններն ու դրանց արտադրանքները: Այդ ձեռնարկությունները, իսկ մենք խոսում ենք տասնյակ ընկերությունների մասին, ռուսական շուկա թույլ կտրվեն որպես արտահանող: Թուրքական կողմը հիանալի գիտակցում է մեր շուկայում իր հնարավորությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Արտահանողների ընդլայնված ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների ընդհանուր թիվը «տասնյակ անգամ գերազանցում է այն քանակը, որ նախկինում մասնակցում էր Ռուսաստանի հետ արտաքին առևտրին»:

 

Նշվում է, որ բոլոր գործընթացներից հետո ձեռնարկությունները կներառվեն այն ընկերությունների պաշտոնական ռեեստրում, որոնց թույլ է տրվում ապրանքներ արտահանել Ռուսաստան և Մաքսային միության այլ երկրներ:

 

Նույն շարքից