Դուբայի իշխանությունները հույս ունեն, որ կրուիզային և բժշկական տուրիզմը կաճի՝ շնորհիվ վիզաների նոր համակարգի, հայտնում է РИА Новости-ն՝ Arabian Business գործարար թերթին հղումով:
Վիզաների նոր համակարգն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից։ Փոփոխվել է վիզաների արժեքը, ինչպես նաև հայտնվել են նոր տեսակի վիզաներ, մասնավորապես՝ բազմակի մուտքի համար՝ նախատեսված կրուիզային զբոսաշրջիկների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր մեկնում են ԱՄԷ բժշկական ծառայություններ ստանալու նպատակով։
«Այս փոփոխությունները նշանակություն կունենան Պարսից ծոցում կրուիզային տուրիզմի համար։ Բազմակի մուտքի վիզաները կնվազեցնեն յուրաքանչյուր ուղևորի ծախսերը և կնպաստեն ոլորտի աճին»,- հայտարարել է Դուբայի տուրիզմի և կոմերցիոն մարքեթինգի վարչության բիզնես-տուրիզմի բաժնի գործադիր տնօրեն Համադ բին Մեյրենը։