Բիզնես 

Վենեսուելայում ապրանքները կվաճառեն մատնահետքերով

analitik.am

Վենեսուելայում ապրանքները կսկսեն վաճառել մատնահետքերով, հայտնում է Interfax.ru-ն: Այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ բոլոր խանութներում մատնահետքերի սքանավորման պարտադիր համակարգ կներդրվի: 

 

Ըստ իշխանությունների՝ այս քայլն ուղղված է ապրանքների չբավականացնելու դեմ պայքարին և մաքսանենգությանը: Սպասվում է, որ դակտիլոսկոպիայի պարտադիր համակարգը սուպերմարկետներում կգործի արդեն Նոր տարուց:

 

Երկրի ընդդիմությունը խստորեն քննադատել է իշխանության այս քայլը՝ դա անվանելով անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում:

 

2014-ի սկզբի դրությամբ վենեսուելական խանութներում բացակայել է հիմնական սննդամթերքի մեկ քառորդը:  Հաճախ վենեսուելական ապրանքները տարվում են հարևան Կոլումբիա և վաճառվում ավելի թանկ գնով: Վերջինիս դեմ կպայքարեն նաև գիշերը սահմանները փակելով:

 

Նույն շարքից