Տեսանյութեր Տնտեսություն 

Ավտոներկրողները հայտնվել են անելանելի վիճակում. բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի մոտ

analitik.am

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի դիմաց մի խումբ ավտոներկրողներ բողոքի ակցիա են անում: Հիմնական դժգոհությունն այն էր, որ մինչև 2019 թվականի դեկտեմբերի վերջին օրերին Հայաստան են բերել մեքենաներ, սակայն Ամանորին «բրոկերների» քիչ լինելու պատճառով չեն հասցրել մաքսազերծումը մինչև վերջ անել: Այժմ մաքսազերծումը հասել է աստղաբաշխական թվերի:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, ժամանակին իր մեքենան բերել-հասցրել է Հայաստան, պետական պաշտոնյան մաքսազերծել է, սակայն բրոկերը չի հասցրել, ասելով, որ ինքն էլ է ուզում Նոր տարի անել. «Այսպես մեր Նոր տարին էլ հարամ եղավ»:

Ավտոներկրողը նաև նշեց, որ ինքը Հայաստան է հասցրել 4000 դոլար արժողությամբ մեքենա, որը 2020 թվականից հետո մաքսազերծվելու է մոտ 20 000 դոլարով:

Ակցիայի մասնակիցը չգիտի, թե նախկինում որքանով կմաքսազերծվեր նույն ավտոմեքենան, քանի որ համապատասխան ծրագիրն այլևս հասանելի չէ:

Ըստ նրա, այսօր նույն անելանելի վիճակում մոտ 1000 քաղաքացի կա:

Դեկտեմբերին աշխատող չլինելու պատճառով չեն կարողացել մեքենայի մաքսազերծման հետ կապված բոլոր խնդիրները լուծել և այժմ մեծ գումարներ են անհրաժեշտ մեքենայի համար: Ավտոներկրողները հույս ունեն, որ վարչապետն այս հարցը կլուծի և կկարողանան նախկին գներով մաքսազերծել ավտոմեքենան, քանի որ հայտ են ներկայացրել դեռևս 2019 թվականին:

Նույն շարքից