Տեսանյութեր Տնտեսություն 

Հայաստանը 2019-ի տարեկան արդյունքներով կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ 2019-ի տարեկան արդյունքներով Հայաստանը կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:

Այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նախարարն ասաց, որ շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա. «Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով»:

Խաչատրյանի խոսքերով, վերոնշյալը նշանակում է, որ չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:

Նույն շարքից