Բիզնես 

McDonald's ցանցի դեմ 80 վարչական գործ է հարուցվել

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը 80 վարչական գործ է հարուցել McDonald's ռեստորանների ցանցի դեմ` խախտումներ հայտնաբերելուց հետո, գրում է novayagazeta.ru-ն:

 

Նշվում է, որ ուսումնասիրված 228 սննդի նմուշներից 6,5%-ը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, իսկ 17%-ը խախտում են նորմատիվային փաստաթղթերի պահանջները: Այս դեպքի կապակցությամբ 120կգ սննդամթերք է հանվել շրջանառությունից: 

 


Նույն շարքից