Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնի զուտ շահույթը, ըստ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել Է 40 տոկոսով՝ մինչև 231,6 մլրդ ռուբլի (6,19 մլրդ դոլար), տեղեկացնում:
Միևնույն ժամանակ առաջին եռամսյակում «Գազպրոմ»-ի հասույթն աճել Է 7 տոկոսով՝ կազմելով 1,559 տրլն ռուբլի:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, «Գազպրոմ»-ի զուտ շահույթի գծով ֆինանսական արդյունքները ավելի վատ են եղել վերլուծաբանների սպասումներից, ովքեր կանխատեսում Էին, որ այն կկազմի առնվազն 251 մլրդ ռուբլի: