Բիզնես 

Համաշխարհային բանկը ներկայացնում է Երեւանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

analitik.am

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին հայաստանյան պաշտոնատար անձանց ներկայացրել է ՀԲ-ի երեւանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լորա Բեյլիին:

 

Համաշխարհային բանկի պատվիրակությունը տարածաշրջանային տնօրենի եւ երեւանի գրասենյակի նորանշանակ տնօրենի գլխավորությամբ հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այդ թվում նաեւ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ առողջապահության նախարարների, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի հետ: ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում  կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը տիկին Բեյլիի ղեկավարության ներքո շարունակելու բանկի համագործակցությունը ՀՀ Կառավարության եւ այլ շահեկիցների հետ՝ միտված նոր մարտահրավերների հաղթահարման գործում գիտելիքահենք եւ ֆինանսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը եւ աղքատության հաղթահարման ու բարեկեցության բարելավման գործում Հայաստանին աջակցության տրամադրմանը:

Նորանշանակ տնօրենի ժամանման կապակցությամբ եւ հիմնական շահեկիցների՝ ՀՀ Կառավարության, միջազգային կառույցների ու քաղաքացիական հանրույթի մասնակցությամբ, Համաշխարհային բանկը կազմակերպեց ընդունելություն:

 

«Հայաստանում Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները շատ բեղուն եւ համապարփակ են,» նշեց պարոն Քերալին:«Հուսանք տիկին Բեյլին զարգացման ոլորտում ունեցած իր գիտելիքներով եւ փորձառությամբ կամրապնդի եւ կխորացնի մեր գործընկերային հարաբերությունները իր պաշտոնավարման ընթացքում»:

 

Երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենն իր պաշտոնավարումը մեկնարկեց, վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը բարեփոխումներին աջակցության գործում, շարունակելով կրթության, սոցիալական պաշտպանության ոլորտի փոփոխությունները, գյուղատնտեսության կառավարման բարելավումները, էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքների վերականգնումը եւ երկրի արտահանման հզորությունների մեծացումը: 

 

Նախքան 2005 թ. Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը, Բեյլին 16 տարի աշխատել է Ասիայի, Աֆրիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի տնտեսական զարգացման ծրագրերում, իսկ դրանից առաջ՝ 1980-ականների տեխնոլոգիական վերելքի տարիներին, ԱՄՆ-ում երեք տարի շարունակ ակտիվորեն զբաղվել է մասնավոր հատվածի կազմակերպությունների զարգացմամբ:

 

Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայիս վարկային փաթեթը ներառում է 17 գործառնական ծրագիր $517.7 միլիոն արժողությամբ: Այն բաղկացած է $200 միլիոն արժողությամբ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ)վարկից եւ $316 միլիոն արժողությամբ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) փոխառությունից: Փաթեթը նաեւ ներառում է Էկոլոգիական գլոբալ հիմնադրամի (ԷԳՀ) 1.8 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագիր:

Նույն շարքից