Բիզնես 

Ուկրաինայի պահեստավորած գազը չի բավականացնի լավ ձմեռելու համար

Ուկրաինան իր ստորգետնյա պահեստարաններում մինչև 17 մլրդ խորանարդ մետր գազ է կուտակել, դա բավարար է չսառչելու, սակայն բավարար չէ լավ ձմեռելու համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Այժմ ուկրաինական գազատրանսպորտային համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ապարդյուն բանակցություններից հետո ստանում է միայն տարանցիկ մատակարարումները՝ նախատեսված Եվրոպայի համար:

 

Ռուսական կողմի տվյալների համաձայն՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար Ուկրաինային հարկավոր է իր գազապահեստարաններում ունենալ մոտ 18.5 մլրդ խմ գազ:

Նույն շարքից