Բիզնես 

Ռուսաստանը պատրաստ է Իրանում 8 նոր էլեկտրակայան կառուցել

analitik.am

Ռուսաստանը պատրաստ է 8 նոր էլեկտրակայան կառուցել Իրանում: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանը:

«Ռուսական ընկերությունները մեկ ամսում պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրակայաններ կառուցելու մասին»,- նշել է նախարարը:

Չիտչյանի խոսքով` 4 էլեկտրակայան կկառուցվի Բանդեր Աբբաս հարավային նավահանգստի շրջանում, 2-ը` Տաբաս արևելյան քաղաքում և 2-ը` Սահենդեում` Իրանի հյուսիս-արևմուտքում:

«Ռուսները պատրաստակամություն են հայտնել ընդհանուր 2.8 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայաններ նախագծել և կառուցել»,- աղբյուրը մեջբերում է նախարարի խոսքը:

Չիտչյանն ընդգծել է նաև, որ Թեհրանն ու Մոսկվան պայամանավորվել են, որ ռուսական ընկերությունները կստանձնեն մի շարք հին ՋԷԿ-երի վերակառուցումը:

Նույն շարքից