Բիզնես 

Ադրբեջանն անհանգստացած է նավթի գների անկմամբ

analitik.am

Ադրբեջանի իշխանություններին խստորեն անհանգստացրել է նավթի միջազգային գների արագորեն անկումը, որի պետական բյուջեի 80 տոկոսից ավելին ձևավորվում է նավթային եկամուտների հաշվին:

 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չնայած դրան, իրեն «լավատեսությամբ» հուսադրած Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ «տեղին չէ խոսել SOCAR-ի տարեկան եկամուտների վրա նավթի գների կարճատև անկման ազդեցության մասին»:

 

Նրա խոսքով` իրավիճակը գտնվում է «վերահսկողության տակ» և նման գործընթացները մշտապես հաշվի են առնվում կանխատեսումներ կազմելու ժամանակ:

 

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համաշխարհային սակարաններում նավթի գներն արագորեն անկում են գրանցում: Այսօր առավոտյան Brent տեսակի նավթն արդեն սկսել են վաճառել մեկ բարելի դիմաց 96,5 դոլարով: Ադրբեջանի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի դիմաց նշված է 100 դոլար: Եթե նավթի միջազգային գների անկումը տևականորեն շարունակվի, Ադրբեջանը կկանգնի սնանկացման առաջ, որովհետև այդ երկրի ամբողջ տնտեսությունը հիմնված է նավթի և նավթամթերքների արտահանման վրա:

 

Նույն շարքից