Բիզնես 

Եվրախորհրդարանի հայտարարությունը

analitik.am

Եվրամիությունը «լրջորեն կտուժի» այն մթերային արգելանքից, որը կիրառում է Ռուսաստանը՝ իր դեմ արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան: Ըստ ԻՏԱՐ  - ՏԱՍՍ-ի՝ նման հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանը:

 

Դրա հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը ԵՄ-ի երկրորդ ամենախոշոր շուկան է: Անցած տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 11,3 մլրդ եվրո, իսկ ռուսական արգելանքը նախնական գնահատականով կարժենա 5,1 մլրդ եվրո: Սակայն, ըստ որոշ փորձագետների, այդ թիվը կարող է հասնել 7 մլրդ-ի:

 

Ըստ կառույցի՝ եվրոպական ընկերությունները դեռ ուշքի չեն եկել Ռուսաստանի հետ պատժամիջոցային շփումներից: Պատժամիջոցների հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն տասնյակ միլիոն եվրո է հատկացնում գյուղատնտեսություններին, ձեռնարկատերերին:

Նույն շարքից