Բիզնես 

Նյու Յորքում կանցկացվի «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը

analitik.am

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո Նյու Յորքում կանցկացվի  բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովը: Համաժողովը կհամախմբի  ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից: Համաժողովում մասնագետները քննարկելու են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 


«ԱրմԹեք» համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի:

 

Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա: 

Նույն շարքից