Բիզնես 

Mail.ru Group-ը դարձել է «ВКонтакте» սոցցանցի 100%-ոց բաժնետերը

analitik.am

Ռուսաստանյան Mail.ru Group-ը դարձել է «ВКонтакте» սոցցանցի միակ սեփականատերը, հայտնում է «Дождь» հեռուստաընկերությունը:

 

Դա հնարավոր է դարձել այսօր տեղի ունեցած գործարքի շնորհիվ, որով Mail.ru Group-ը UCP ֆոնդից ձեռք է բերել «ВКонтакте»-ի բաժնետոմսերի 48,01%-ը՝ 1,47 մլրդ ԱՄՆ դոլարով: 

 

Mail.ru Group-ին իրենց բաժնեմասերն են վաճառել Blesmir Development Limited և Palagon Limited օֆշորները, որոնք վերահսկվում էին վերոհիշյալ ֆոնդի կողմից:

 

Ավելի վաղ Mail.ru Group-ի ձեռք բերած 52% բաժնետոմսի պայմաններում ընկերությունը դարձել է սոցցանցի 100%-ոց բաժնետերը:

Նույն շարքից