Բիզնես 

«Սիստեմա» ընկերության արժեթղթերը 10 րոպեում կտրուկ անկում են գրանցել

analitik.am

Ռուսաստանում տնային կալանք է սահմանվել ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ, ինչը տեղական լրատվամիջոցներն անվանել են «հարված ռուսաստանյան բիզնես-միջավայրին»:

 

Կալանքի հետևանքով «Սիստեմայի» արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել՝ ընկնելով մինչև 26,3%. Մոսկվայի բորսայում դրանց գինը տասը րոպեում ընկել է 20% -ով: Նույն ազդեցությունն է գրանցվել նաև «Սիստեմայի» դուստր ընկերությունների՝ «ՄՏՍ»-ի  ու «Բաշնեֆտի» հարցում՝ համապատասխանաբար բաժնետոմսերը հասցնելով 5,56% և  11,32%-ի:

Նույն շարքից