Բիզնես 

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է ԱՄՆ-ից Ռուսաստանի տարածքով 375 տոննա թռչնամսի տարանցումը

analitik.am

ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցներն արգելել են Մաքսային միության (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) երկրների տարածքով ԱՄՆ-ից Ղրղզստան 375 տոննա թռչնամսի տարանցումը: Միսը Ռուսաստան էր բերվել Լիտվայից և պետք է տարվեր Ղրղզստան, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:

 

Փաստաթղթերի համաձայն՝ բեռնափոխադրման հասցեատեր էր Merito Trading ընկերությունը: Ծառայությունից հայտնել են, որ փաթեթավորման վրա նշված ամսաթվերը չեն համապատասխանել անասնաբուժական փաստաթղթերի տվյալներին:

 

«Ստուգման ընթացքում հաստատվել է բեռների վատ սանիտարական վիճակը կոնտեյներում և նկատվել է ապրանքների փաթեթավորման խախտում», - հայտնել են գերատեսչությունից:

Նույն շարքից