Բիզնես 

Wifka-ն 30 մլն դոլար Է խոստանում Ուկրաինայում Boeing-ը խփած անձանց մասին տեղեկությունների համար

analitik.am

 Տնտեսական հետազոտությունների Wifka գերմանական բյուրոն պատրաստ Է 30 մլն դոլար վճարել Ուկրաինայում Boeing-777-ը խփած անձանց մասին տեղեկատության դիմաց: Այդ մասին  հաղորդվում Է ընկերության կայքում:

 

«Տեղեկությունների համար, որոնք կկարողանան բերել հանցագործության պատվիրատուների բացահայտմանը, պարգեւատրում է նշանակված 30 մլն դոլարի չափով»,-ասված Է մասնավոր բյուրոյի հաղորդագրության մեջ: Ամբողջ գումարը պահվում է Ցյուրիխում եւ կվճարվի Շվեյցարիայի այդ քաղաքում կամ այլ վայրում:

 

Wifka-ն միջադեպի հետքննությամբ զբաղվում է պատվիրատուի հանձնարարությամբ, որի անունը չի բացահայտվում:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777-ը, որը չվերթ Էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզում:

 

Օդանավում եղած բոլոր 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից