Բիզնես 

Ռուսաստանը չի նվազեցնի նավթի արդյունահանում

analitik.am

Ռուսաստանը չի նվազեցնի նավթի արդյունահանումն ու արտահանումը, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Էներգետիկայի նախարարությանը:

 

Այս մասին հայտնի է դարձել Վիեննայում նախարար Ալեքսանդր Նովակի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության ղեկավար Աբդալա էլ-Բադրիի հանդիպումից հետո:

 

Ընդ որում՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հայտնել է, որ հնարավոր է նավթի արդյունահանումը նվազեցնի օրական 0,5 մլն բարելի չափով: Ռուսաստանը հայտարարել է, որ չի հետևի ՆԱԵԿ-ի հանձնարարականներին, քանի որ երկիրը չի մտնում այդ կազմակերպության մեջ: Նավթի արդյունահանման վրա չեն ազդի նաև Արևմուտքի պատժամիջոցները:

 

Արևմտյան պատժամիջոցները, ի թիվս այլնի, սահմանափակում են Ռուսաստանին այնպիսի տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, որոնք հարկավոր են դժվարարդյունահանելի նավթի ադրյունահանման համար:

 

Ռուսաստանի համար նավթի պահանջարկի ու դրա գների անկումը կարող են կարևորագույն դեր խաղալ. սեպտեմբերի 15-ին նավթի գինը հասել էր $96,5-ի մեկ բարելի համար, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 14 ամիսներին: Փորձագետները նավթի պահանջարկի հետագա անկում են կանխատեսում:

Նույն շարքից