Բիզնես 

Ադրբեջանը պատրաստ է ավելացնել գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան

analitik.am

Ադրբեջանը պատրաստ է ավելացնել գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան միայն մի երաշխիքի դեպքում՝ եթե այդ ապրանքը գնեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Նա պարզաբանել է, որ խոսքը ոչ միայն մրգերի և բանջարեղենի արտահանման մասին է, այլև թռչնամսի, ձվի և այլն։


«Ադրբեջանն իրեն ամբողջությամբ ապահովում է, և մենք պատրաստ ենք ավելացնել արտահանման ծավալները։ Սակայն պետք է երաշխիք լինի, որ այդ արտադրանքը կգնեն նաև պատժամիջոցների չեղարկման դեպքում»,- նշել է դեսպանը։

 

Նա ասել է, որ խնդիրն այն է, որ արտադրողներն ու գործարարները վախենում են վարչական խոչընդոտներից, մաքսային երկար հերթերից, քանի որ գյուղմթերքներն արագ փչացող ապրանք են։

Նույն շարքից