Բիզնես 

Այս տարի 7.7%-ով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը. ԱՎԾ

analitik.am

2014թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.1%: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Այսպես՝ 2014թ-ի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.9%, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5.7%-ով:

Նախորդ տարվա առաջին 9 ամիսների համեմատ այս տարի աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7.7%-ով, ընդ որում՝ պետական հաստատություններում՝ 6.8%-ով, իսկ ոչ պետական՝ 8.5%-ով:

Մեծացել են նաև արտահանման և ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար 1.1 և 3.8 տոկոսով:

Նույն շարքից