Բիզնես 

Համաշխարհային բանկը 2,5 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային

analitik.am

 Համաշխարհային բանկը խոստացված 3,5 մլրդ դոլարից 2,5 մլրդ դոլար Է այս տարի հատկացրել Ուկրաինային տնտեսությունն ու սոցիալական հատվածը զարգացնելու համար: Այդ մասին ՀԲ-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Լորա Թաքը հայտնել Է Ուկրաինա իր աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:

 

 

Թաքի գնահատումների համաձայն՝ Ուկրաինայում խորանում Է տնտեսական ճգնաժամը, բարձր է աշխարհաքաղաքական լարվածությունը: Մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց կառավարությունից պահանջում են արդյունավետ կառավարում, տնտեսական աճի արագացում, որակյալ աշխատատեղերի ստեղծում, ծառայությունների մատուցման կատարելագործում եւ կենսամակարդակի բարձրացում մինչեւ Եվրոպայի հետ համադրելի մակարդակ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից