Բիզնես 

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետպարտատոմսեր

 Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1322C142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:


Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է  500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 647 մլն դրամ, որից մրցակցային` 647 մլն դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը  կազմել է 491 մլն 416 հազար 943 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9096 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.9437 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Նույն շարքից