Բիզնես 

Air France-ն օդաչուների գործադուլի պատճառով կսառեցնի լոուքոսթերի զարգացման ծրագիրը

Air France-ի լոուքոսթեր-մասնաճյուղի՝ Transavia-ի զարգացման ծրագիրը հետաձգվել է մինչև այս տարվա դեկտեմբեր, որպեսզի վերջ տրվի օդաչուների գործադուլին, երկուշաբթի  հայտարարել է Air France-KLM հոլդինգային ավիաընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր դե Ժյունյակը, գրում է Interfax.ru-ն:

 

«Մենք առաջարկում ենք հրաժարվել մինչև տարվա վերջ Եվրոպայում՝ Ֆրանսիայի և Նիդեռլանդների սահմաններից դուրս Transavia-ի ստորաբաժանումների ստեղծման նախագծից»,- Le Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել է նա:

 

Դե Ժյունյակի խոսքով՝ սեպտեմբերի 15-ին սկսված ամենօրյա գործադուլներն ավիափոխադրողին արժենում են 15-20 միլիոն եվրո:

 

Գործադուլի դուրս եկած օդաչուները բողոքում են Air France-ի լոուքոսթերի զարգացման նախագծի մի շարք կետերի դեմ:

 

Իսկզբանե SNPL օդաչուների գլխավոր արհմիությունը կոչ է արել գործադուլ անել սեպտեմբերի 15-ից մինչև 22-ը, սակայն շաբաթ օրը որոշել են երկարացնել գործադուլը մինչև սեպտեմբերի 26-ը: Մի շարք ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ գործադուլը կարող է դառնալ Air France-ում 1998 թվականից ի վեր ամենաերկարատևը:

Նույն շարքից