Ֆրանսիայի կառավարությունը 1 մլրդ դոլար կհատկացնի աղքատ երկրներին` փոփոխվող կլիմայի պայմաններին հարմարվելու համար: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի` կլիմայի հարցերով գագաթնաժողովի ժամանակ:
Օլանդի խոսքը պատասխանն է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձի` հղված երկրների առաջնորդներին, որոնց խնդրում է «խոշոր նվիրաբերումներ» կատարել կազմակերպության այսպես կոչված` «կանաչ հիմնադրամին» (Green Climate Fund):
Այս տարվա հուլիսին նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` խոստանալով, որ Գերմանիան փոփոխվող կլիմայի պայմաններին հարմարվելու համար 1 մլրդ դոլար կհատկացնի 4 տարվա ընթացքում: