Բիզնես 

Ռուսաստանում սննդամթերքի գների աճը գրեթե կրկնակի կարագանա

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը բարձրացրել է 2014 թվականին սննդամթերքի գների աճի գնահատականը մինչև 12-13 տոկոս: Այդ մասին ասվում է մինչև 2017 թվականը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման մեջ: Ավելի վաղ կանխատեսումը 7,2-7,4 տոկոս էր, գրում է lenta.ru-ն:

 

Տնտեսական զարգացման նախարարությունը նշում է, որ պատժամիջոցների տակ հայտնված հումքի և սննդի ներմուծումը, որպես կանոն, հայրենական հումքից էժան է եղել: Դա զսպում էր ռուս ֆերմերների և վերամշակողների արտադրանքի գների աճը:

 

Ռուսաստանի հայրենական արտադրությունն ավելի ծախսատար է: Մսի և կաթի արտադրությունում հումքի բաժինը 70-ից մինչև 85 տոկոս է:

 

Օգոստոսին Ռուսաստանը հայտարարել էր Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից մսային արտադրանքի, բանջարեղենի և մրգերի, ծովամթերքի և սառեցված ձկան, կաթնամթերքի ներմուծման արգելքի մասին՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների:

Նույն շարքից