«Ռոսնեֆթ» բաց բաժնետիրական ընկերությունը եւ ամերիկյան ExxonMobil-ը հորատումների արդյունքում նավթ են հայտնաբերել Կարայան ծովի լիցենզիոն տեղամասում: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել Է «Ռոսնեֆթ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, ստացվել Է առաջին նավթը, որն, ըստ նախնական տվյալների, համադրելի Է Siberian Light տեսակի հետ: Նրա խոսքով՝ հանքավայրի հատվածներից միայն մեկի ռեսուրսային բազան, ըստ նախնական գնահատման՝ 338 միլիարդ խորանարդ մետր գազ Է եւ ավելի քան 100 մլն տոննա նավթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: