Բիզնես 

Սեպտեմբերի 27–ը Տուրիզմի միջազգային օրն է

Երևան քաղաքի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Սեպտեմբերի 27–ը Տուրիզմի միջազգային օրն է։ 

2014թ. միջազգային զբոսաշրջային համայնքը տոնում է զբոսաշրջության տարին համայնքների զարգացման կարգախոսի ներքո։

Երևանը, հիրավի, ասելիք ունի միջազգային զբոսաշրջային ոլորտում։

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ Երևան քաղաքում իրենց գործունեությունը ծավալող բոլոր զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներին, թանգարանների,սպասարկման ոլորտի աշխատակիցներին, զբոսավարներին,գործակալներին,հասարակական կազմակերպություններին, անհատներին, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում գործ ունեն զբոսաշրջային ոլորտի հետ, զարգացնում են այդ ուղղությունը մեր քաղաքում։


Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ում միջոցով Երևան այցելող զբոսաշրջիկը, հյուրը զգում է իրեն ինչպես իր տանը և զգում է արևի ու ջերմության քաղաքը»։

Նույն շարքից