Բիզնես 

Ապակու արտադրությամբ զբաղվող հայ գործարարը «քցել է» չեխ գործընկերներին. Արծվիկ Մինասյան

analitik.am

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունից վերադարձած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Չեխիայում Հայաստանում ներդրումներ անելու հարցում որոշակի վերապահում կա. հայ գործարարներից մեկը լավ համբավ չի թողել Չեխիայի գործարարների վրա: Հայ գործարարն ուղղակի «քցել է» չեխերին՝ նախատեսված 15 հազար եվրո փոխանցումը չկատարելով:

Արծվիկ Մինասյանը թեև հրաժարվեց անուն նշելուց՝ համոզված լինելով, որ գործարարն ինքը կհասկանա, բայց փակագծերը բացեց՝ նա ապակու արտադրությամբ է զբաղվում:

«Նման անպատասխանատու քայլերի պատճառով, խոշոր չեխական կազմակերպությունը հրաժարվում է Հայաստան գալ և ՀՀ-ում ներդրումներ անելու անվստահության մասին ինֆորմացիա է տարածում»,- ասաց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք այդ գործարարը ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն է՝ «Շշի Մելոն», Արծվիկ Մինասյանը հերքեց:

Նույն շարքից