Բիզնես 

Թուրքիան և Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել. Էրդողան

analitik.am

Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել: Ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Ըստ Էրդողանի՝ վառ օրինակներ են Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը:

 

Նա առանձնահատուկ նշել է նաև ադրբեջանա-թուրքական Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագիծը, որն իրականացման փուլում է. նախատեսվում է 2018-ից դրանով ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա: Նախագիծը գնահատվում է 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Նույն շարքից