Բիզնես 

Բիլ Գեյթսը գլխավորում է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

analitik.am

Ամերիկյան Forbes ամսագիրը Microsoft ընկերության համահիմնադիր 58-ամյա Բիլ Գեյթսին անվանել է ամենահարուստ միլիարդատերն ԱՄՆ-ում: Ամենահարուստ 400 ամերիկացիների նոր ցուցակը հրապարակվել է Forbes-ի կայքում, գրում է forbes.ru-ն:

 

Գեյթսի կարողությունը 2014թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ Forbes-ը գնահատել է 81.2 մլրդ դոլար: Այս տարվա մարտին պարբերականը նրա կարողությունը գնահատել էր 76 մլրդ դոլար: Դա թույլ է տվել Գեյթսին 4 տարվա ընդմիջումից հետո վերադառնալ աշխարհի հարուստների ցուցակի առաջին հորիզոնական` առաջ անցնելով մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմից:

 

400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է 84-ամյա Ուորեն Բաֆետը` 68 մլրդ դոլար կարողությամբ:

 

Առաջատարների եռյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 48.6 մլրդ դոլար կարողությամբ:

Նույն շարքից