Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանից արտահանումն աճել է դեպի Գերմանիա և Չինաստան արտահանման հաշվին

analitik.am

 

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանից կատարված արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,2 %-ով աճել է և կազմել 580 մլն 43,2 հազ. ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանից ամենամեծ ծավալով արտահանումը կատարվել է Ռուսաստան՝   ընդհանուր արտահանման 18.4%-ը: Եթե փորձենք դասակարգել, ապա երկրորդ տեղում Գերմանիան է՝ 10.9% տեսակարար կշռով, երրորդում՝  Բուլղարիան (8.8%), չորրորդում՝ Չինաստանը (8.7%), հինգերորդում՝ Իրանը (6.4%): Հետո Կանադան է՝ 5.7%, Իրաքն ու Վրաստանը՝ հավասարապես 5.2% և Բելգիան՝ 5%:  Այսինքն՝ այս երկրները մեզ համար արտահանման հիմնական շուկաներն են ներկա դրությամբ:


Իսկ Թուքրիա կատարված արտահանման ցուցանիշը ընդհանուրի 0.1%-ն է:


Պարզվում է, որ ՌԴ ՀՀ-ից կատարված արտահանումը այս տարվա հունվար-մայիսին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 3,8 %-ով նվազել է: Նվազում է արձանագրվել նաև Բուլղարիայի՝ 4,8 % և Իրանի դեպքում՝ 2%:  Իսկ դեպի Կանադա կատարված արտահանումը աճել է 3.5%-ով, դեպի՝ Վարստան՝ 5.3%-ով:


Ընդհանուր պատկերի մեջ առավել գոհացնող է դեպի Գերմանիա կատարված արտահանումը, որը աճել է 94.7-ով, և դեպի  Չինաստան՝ 2,5 անգամ: Այսինքն՝ այս ժամանակահատվածում արձանագրված ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալի 3,2 % աճը առավելապես պայմանավորված է դեպի Գերմանիա և Չինաստան կատարված արտահանմամբ, քանի որ տեսակարար կշռով Գերմանիան երկրորդն է, իսկ Չինաստանը չորորդը, հետևաբար դրանց գրանցած աճը զգալի ազդեցություն է ունեցել:


Օրինակի համար, Հայաստանից Հնդկաստան կատարված արտահանումը 2014-ի հունվար-մայիսին մեծ աճ է արձանագրել՝ 5.2 անգամ, սակայն քանի որ  արտահանման ընդհանուր ծավալի մեջ Հնդկաստանի տեսակարար կշիռը  0% է, հետևաբար 5.2 անգամ աճը ոչ մի էական ազդեցություն չի ունեցել ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալի վրա:


ԱՎԾ-ի ներկայացրած վիճակագրության մեջ հատկանշական են նաև Հայաստանից՝ դեպի Մաքսային/Եվրասիական միության անդամ երկրներ Բելառուս և Ղազախստան կատարված արտահանման ցուցանիշները: Այս տարվա հունվար-մայիսին դեպի Բելառուս կատարված արտահանումը աճել է 13.7%-ով, իսկ դեպի Ղազախստան՝ 29.8%-ով: Սակայն պետք է նշել, որ դեպի այս երկրներ կատարված արտահանման ցուցանիշները զգալի ցածր են, երկուսի դեպքում էլ տեսակարար կշիռը 0.5% է:


Ի՞նչ ենք արտահանել: Ստորև ներկայացված աղյուսակում արտահանման ծավալներն են՝ ըստ ապրանքային բաժինների.

Սեդա Հերգնյան


Նույն շարքից