Միջազգային Տնտեսություն 

Այժմ տնտեսական բարդ կոնյունկտուրայի փուլ է, և տնտեսությունը կսկսի հարմարվել. Պուտին

analitik.am

ՌԴ տնտեսությունում իրավիճակը պայմանավորված է առաջին հերթին արտաքին գործոններով, առաջին հերթին` էներգակիրների գներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 10-րդ մեծ ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ ՌԴ ԿԲ-ն և կառավարությունը կատարում են բոլոր ադեկվատ քայլերը:   «Եթե իրավիճակը տնտեսությունում վատանա, ստիպված կլինենք ճշգրտել պլանները»,- ասել է նախագահը:   Նա նշել է, որ ներկայումս տնտեսական բարդ կոնյունկտուրայի փուլ է, և տնտեսությունը կսկսի հարմարվել:


Պուտինի խոսքերով՝ ռուսական տնտեսության աճն անխուսափելի է` առաջին հերթին՝ միջազգային տնտեսության աճի, երկրորդ` ռուսական տնտեսության` աստիճանաբար հարմարվելու հաշվին:   Ըստ ՌԴ նախագահի՝ տնտեսությունն անխուսափելիորեն կհարմարվի էներգակիրների ցածր գներին, նոր իրավիճակին: Դա անխուսափելիորեն տեղի կունենա, հարց է միայն` ե՞րբ:   Պուտինը նաև նշել է, որ իրերի ամենավատ դասավորության դեպքում նման իրավիճակը կարող է տևել 2 տարի, սակայն պարտադիր չէ, դրական փոփոխություններ կարող են լինել արդեն հաջորդ տարի: 

Նույն շարքից