Վերլուծական Տնտեսություն 

Բանջարեղենը, միրգն ու ձուն էժանացել են

 

Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բանջարեղենն ու կարտոֆիլը էժանացել են 23.8%-ով, միրգը՝ 3.5%-ով և ձուն՝ 3.8%-ով:

 

Այս ապրանքախմբերով էլ պայմանավորված՝ պարենային շուկայում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է 2.1% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

 

Նշված ժամանակահատվածում՝ 13 ապրանքախմբերից 5-ում գրանցվել է 0.3-ից մինչև 23.8 % տոկոս գնանկում, իսկ մնացած 8-ում՝ 0.2-ից մինչև  1.6 գնաճ:

 

Այսպիսով, բանջարեղենի և կարտոֆիլի շուկայում արձանագրված գնանկումը պայմանավորված է կանաչ պղպեղի՝ 51.6%, կարտոֆիլի` 29.6%, լոլիկի` 39.8%, սմբուկի` 62.6%,  կանաչ լոբու՝ 48.6%, կաղամբի՝ 22.5% և  գազարի՝ 20.5% էժանացմամբ:

 

Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գլուխ սոխի (4.1%-ով), խառը կանաչեղենի (2.6 %-ով), վարունգի (1.9 %-ով) և ճակնդեղի (1.8 %-ով) գները:  

 

Աճել են սնկի  (0.8-%-ով) և կանաչ սոխի՝ (8-%-ով) գները:

 

2014թ. հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է է մրգի 3.5% գնանկում: Դա հիմնականում պայմանավորված է  ձմերուկի` 60.7 %, ադամաթզի` 3.6%, տանձի` 13.5%, դեղձի` 52.5% և ծիրանի` 26.8% էժանացմամբ: Փոխարենը 10%-ով թանկացել է խնձորը, նարինջը` 1%, կիտրոնը՝ 5.7%, տոկոս, բալը՝ 13.7%, ելակը՝ մոտ 2 անգամ:

 

Ձվի հանրապետական միջին գինը այս տարվա հուլիսին նվազել է 13.8%-ով:

 

Նշված ժամանակահատվածում կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.6% գնանկում: Այն հիմնականում պայմանավորված «Չանախ»-ի 2.2 %  էժանացմամբ:

 

Իսկ մսամթերքը թանկացել է 1%-ով՝  պայմանավորված տավարի և խոզի մսերի՝ 1.1%- և  10.9% գնաճով: Փոխարենը էժանացել է աղացած միսը՝ 2.5%-ով և  ոչխարի միսը՝ 1.7 %-ով:

 

Այս ժամանակահատվածում հրուշակեղենը թանկացել է 1%-ով, իսկ այլ մթերքի ապրանքախմբերում արձանագրվել է 1.3% գնաճ:

 

Ոգելից խմիչքի և ծխախոտի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում  հուլիսին  գրանցվել է մինչև 0.4%  գնանկում:

 

 

 

Նույն շարքից