Վերլուծական Տնտեսություն 

Տների և բնակարանների գները Հայաստանում. ՀՈՒՆԻՍ

Այս տարվա  հունիսին Հայաստանում  անշարժ գույքի նկատմամբ  իրականացվել է 18 հազ. 633 գործարք, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է  3.6 %-ով, իսկ 2013 թվականի հունիսի համեմատ` 10.6 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:


Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները


Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014  թվականի հունիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները մայիսի համեմատ մնացել են անփոփոխ: Բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ² մակերեսի հաշվարկով.



Երևան քաղաքի բնակելի տների շուկայական միջին գները

 

Ըստ տվյալների՝ այս տարվա հունիսին չեն փոփոխվել նաև Երևան քաղաքի բնակելի տների շուկայական միջին գները:


2014 թվականի հունիսին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 473 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 130 գործարք, մարզերում՝ 343 գործարք: 2014 թվականի հունիսին, 2014 թվականի մայիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 13.2 %-ով, ընդ որում, Երևանում 14.0 %-ով, իսկ մարզերում` 12.8 %-ով: 2014 թվականի հունիսին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների  քանակն աճել է 11.3 %-ով, ընդ որում, Երևանում մնացել է անփոփոխ, իսկ մարզերում աճել` 16.3%-ով:


Ստորև ներկայացված են Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 մ² և տնամերձի 400.0 մ² միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքները.

 

 

 

 

Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայականմիջին գները

 

Հիմա մարզերի մասին: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ՀՀ քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների և անհատական բնակելի տների գները ևս գրեթե չեն փոփոխվել:

 

 

 

Բնակելի տների շուկայական միջին գներն (դրամով)` ըստ քաղաքների


 

 Սեդա Հերգնյան

 

 

 

 

Նույն շարքից