Վերլուծական Տնտեսություն 

ՀՀ-ում գործող բանկերի թերությունները. «Կոնվերս բանկ»

analitik.am

 

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, www.analitik.am-ը, իր խոստումի համաձայն, ուսումնասիրում բանկերի գործունեությունը, ինչպես նաև՝ հասարակության շրջանում կարծիքներ է հավաքագրելու ՀՀ-ում գործող բանկերի սպասարկման որակի վերաբերյալ:


 ՀՀ-ում գործում է 21 բանկ, որոնք բոլորն էլ ունեն մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:  Հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր բանկի  մասնաճյուղերը տարբերվում են միմյանցից սպասարկման որակով, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությամբ և այլն, մեր աշխատակիցները այցելում են նույն բանկի տարբեր մասնաճյուղեր և համեմատում նրանց սպասարկման որակն ու ընդհանրապես՝ հաճախորդի նկատմամբ վերաբերմունքը:


Նախորդ նյութում անդադարձ կատարեցինք «Արդշինինվեստբանկ»-ին ու ներկայացրինք այն թերությունները, որոնք «Անալիտիկ» կենտրոնի աշխատակիցները, որպես  հաճախորդներ, արձանագրել են նշված բանկի տարբեր մասնաճյուղերում:


Այս անգամ անդրադարձել ենք  «Կոնվերս բանկ»-ին:


Այս բանկում  մեր արձանագրած գլխավոր թերություններն են.

  • Գրեթե բոլոր մասնաճյուղերում հերթերը շատ ժամանակ խլող են և նյարդայնացնող:

 

  • Որոշ մասնաճյուղերում աշխատակիցները  անբարեհամբույր են:

 

  • Կտրոն տրամադրող սարքերից որոշ հաճախորդներ չեն կարողանում օգտվել, իսկ այդ սարքերի կոքին աշխատակիցներ չկան, որ ուղղորդեն նրանց:

 

  •  Աշխատակիցները միմյանց հակասող ինֆորմացիա են տալիս հաճախորդին, ինչի պատճառով էլ հաճախորը ստիպված է լինում մեկ գործարքի համար մի քանի անգամ այցելել բանկ:

 

  • ՍՊԸ-ների ներկայացուցիչները բողոքում են, որ բանկը քաղվածքներ կամ այլ տեղեկություններ տալիս են առանց անձը հաստատող փաստաթղթերը ստուգելու:

 

  • Որոշ մասնաճյուղերում հաճախորդների հարցերը հաճախ մնում են անպատասխան կամ թերի են պատասխանվում:

 

  • Որոշ մասնաճյուղերում աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը ցածր մակարդակի վրա է:

 

 

Սրանք այն թերություններն են, որոնք արձանագրել են ոչ միայն «Անալիտիկ» կենտրոնի աշխատակիցները, այլև՝ հենց հաճախորդները: Հիմնական թերությունները առանձնացնելուց առաջ մեր աշխատակիցները հենց մասնաճյուղերում հարցումներ են անցկացրել հաճախորդների շրջանում, ովքեր նշել են բազմաթիվ թերությունները: Սակայն վերոնշյալ երեքի մասին խոսել են հարցմանը մասնակցած հաճախորդների մեծ մասը:

 

«Անալիտիկ» կենտրոն


Կարդացեք նաև՝

 

«Արդշինինվեստբանկ». Անդրադարձ՝ ըստ մասնաճյուղերի



 

Նույն շարքից