Վերլուծական Տնտեսություն 

Տների և բնակարանների գները Երևանում. ՀՈՒԼԻՍ

analitik.am

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս տարվա հուլիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների,  1 մ² մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները հունիսի համեմատ աճել են 0.04 %-ով: 

 

Հուլիսին Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 67.7 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Հունիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն  աճել է 35.5 %-ով, իսկ 2013 թվականի հուլիսի համեմատ` 9.9 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

 

Հուլիսին Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ² մակերեսի հաշվարկով.

 

 

 

 

Հուլիսին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 455 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 119 գործարք, մարզերում՝ 336 գործարք: Հունիսի համեմատ անհատական  բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.8 %-ով, ընդ որում,  Երևանում 8.5 %-ով, իսկ մարզերում` 2.0 %-ով: 2014 թվականի հուլիսին 2013 թվականի նույն  ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների 4 քանակն աճել է 2.5 %-ով, ընդ որում, Երևանում նվազել՝ 7.8 %-ով, իսկ մարզերում աճել` 6.7%- ով:

 

Հուլիսին Երևանի վարչական շրջաններում շինության 250.0 մ² և տնամերձի 400.0 մ² միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մ² մակերեսով (ներառյալ  տնամերձի միավորի գինը).


 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014  թվականի հուլիսին Երևան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 մ² մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2014 թվականի հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: 

 









Նույն շարքից