Միջազգային Տնտեսություն 

Ռուսաստանը կարող է հաղթահարել տնտեսական դժվարությունները

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Չինաստանը վստահ է, որ Ռուսաստանի ի վիճակի է հաղթահարել առկա բոլոր տնտեսական դժվարություններն ու իր պատրաստակամությունն է հայտնում ցուցաբերել յուրաքանչյուր էական օգնություն, եթե դրա կարգը զգացվի:

 

Չինաստանի արտգործնախարար Վան Ին  հայտնել է, որ իրենք հավատում են Ռուսաստանի հնարավորություններին, իսկ ինչ վերաբերվում է երկու երկրների համագործակցությանը, ապա դրանք գտնվում են առավել քան բարձր մակարդակում:

Իր հերթին Չինաստանի էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ Ռուսաստանի շուկայում ռուբլու անկմամբ շահագրգռված են որոշ ուժեր, իսկ ի տարբերություն շատ ներդնողների, Չինաստանը այդ երեւույթները համարելով անցողիկ կշարունակի ակտիվ համագործակցությունն ու կապիտալ ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում:

Նա հավաստիացրել է նաեւ, որ ներկա դժվարությունները չեն կարող խոչընդոտել ռուս չինական խոշոր նախագծերի իրականացմանը:

 

 

 

Նույն շարքից