Բիզնես 

Քալիֆորնիայում արգելել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենքը, գրում է korrespondent.net-ը՝ lenta.ru-ին հղումով։

Նման արգելքն առաջին անգամ է տարածվում մի ամբողջ նահանգի վրա։

 

2015-ի հուլիսից մթերային խանութներում արդեն կդադարեն պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել, իսկ 2016-ից՝ դեղատներում և կրպակներում։ Վաճառողներին թույլատրվում է թղթե տոպրակներ վաճառել 10 ցենտով։

 

Օրենքը նախատեսում է նաև 2 միլիոն դոլար պարտք տրամադրել արտադրող ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան վերափոխել իրենց արտադրանքը կրկնակի օգտագործման տոպրակներ արտադրելու համար։

 

Պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ազգային կոալիցիան հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ խոստանալով հասնել այդ օրենքի կասեցմանը։

Նույն շարքից