Բիզնես 

ԱՄՆ-ն կարող է Սաուդյան Արաբիային 1,8 միլիարդ դոլարի զենք վաճառել

analitik.am

ԱՄՆ պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիային Patriot զենիթահրթիռային համակարգերի համար ռազմական սարքավորումներ մատակարարելուն, գրում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի Անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը:

 

Այդ ստորաբաժանումը պատասխանատու է արտասահման միջկառավարական պայմանագրերով ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարման, ԱՄՆ-ի և այլ երկրների զինված ուժերի միջև կապերը խթանելու, Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ռազմական ոլորտում ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու համար:

 

Ինչպես հստակեցրել է գործակալությունը, խոսքն Էր-Ռիադին այդ զենիթահրթիռային համակարգերի համար 202 հրթիռի, ինչպես նաև արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների պոտենցիալ վաճառքի մասին է: Գործակալության տվյալներով՝ պայմանագրի ընդհանուր գումարը 1,75 միլիարդ դոլար է:

 

«Առաջարկվող գործարքը չի փոխի տարածաշրջանում ուժերի հիմնական ռազմական հավասարակշռությունը»,- հայտարարել է գործակալությունը:

 

Ազգային օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսը 30 օր ունի Սաուդյան Արաբիայի հետ նոր պայմանագիրն ուսումնասիրելու և այն արգելափակելու համար:

Նույն շարքից