Բիզնես 

Օտարերկրացի գործարարները կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է օտարերկրացի ձեռնարկատերերի և ներդրողների առանձին խմբերի ռուսական քաղաքացիություն տրամադրելու հեշտացված կարգի մասին կառավարության որոշումը, գրում է korrespondent.net-ը:

 

«Ռուսական տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ գրավելու նպատակով ռուսական քաղաքացիություն հանձնելու հեշտացված կարգը տարածվում է այն օտարերկրյա ձեռնարկատերերի և ներդրողների վրա, ովքեր զբաղվում են Տնտեսական գործունեության տեսակների համառուսաստանյան դասակարգումով նախատեսված գործունեությամբ՝ առանձին բացառություններով»,- ասված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում:

 

Որոշման մեջ ներկայացված են տնտեսական գործունեության այն տեսակները, որոնց վրա չի տարածվում հեշտացված կարգը, մասնավորապես՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլետների վերանորոգման հետ կապված, հյուրանոցների և հանրային սննդի ձեռնարկությունների, անշարժ գույքի գործարքների, աշխատանքի տեղավորման և անձնակազմի ընտրության, ինչպես նաև գովազդի, իրավունքի և հաշվապահական հաշվառման հետ կապված գործունեությունները:

Նույն շարքից