Բիզնես 

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետպարտատոմս

 Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205A156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է  500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 273 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 213 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:


Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 465 մլն 619 հազար 905 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.3026 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.3900 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Նույն շարքից