Հասարակության շրջանում գնալով մեծանում է մտավախությունը, կապված ռուսական ավիափոխադրողների կողմից դեպի Հայաստան չվերթների տոմսերի արժեքների թանկացման հետ: Ենթադրվում էր, որ տոմսերի գինը կաճի 20-30 տոկոսով: Այս ամենը բնականաբար բացասական ազդեցություն կունենա երկրի վրա, շատ առումներով և ամանորին ընդառաջ մեր հայրենակիցները վերադարձի համար արտագնա աշխատանքից և Հայաստանից դուրս հանգիստը անցկացնելու համար կվճարեն առավել մեծ գումարներ:
Այս լուրերի իսկությունը ճշտելու համար YerevanNews.am-ը կապ է հաստատել ռուսական ավիափոխադրողներից մի քանիսի հայաստանյան ներկայացուցչությունների հետ՝ փորձելով պարզել այս տեղեկատվության ճշմարտացիությունը: Լրագրողները զրուցել են ռուսական 3 խոշոր ավիաընկերությունների՝ «Աէրոֆլոտ», «Սիբիր» և «Տրանսաէրո» ներկայացուցչությունների գրասենյակների հետ: Բոլոր երեք ավիաընկերությունների ներկայացուցիչները խուսափել են հերքել այդ լուրերը, ինչը ենթադրում է, որ շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Ընկերությւոնները ո՛չ հերքել են , ո՛չ հաստատել հետաքրքրող տեղեկությունը: Հայաստանյան ներկայացուցչությունները ուղղել են դեպի ռուսական գրասենյակներ՝ հրաժարվելով տալ պատասխան: