2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ–ից։
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
|
|
Ուղևորների թիվը2013թ. սեպտեմբերին |
Ուղևորների թիվը2014թ. սեպտեմբերին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
|
Ժամանող |
84 410 |
96 007 |
+ 14 % |
|
Մեկնող |
85 366 |
101 595 |
+ 19 % |
|
Ընդամենը |
169 776 |
197 602 |
+ 16 % |