Բիզնես 

Ֆրանսիան Լիբանանին կմատակարարի 3 մլրդ դոլարի սպառազինություն

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանություն է տվել Լիբանանին 3 մլրդ դոլարի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Այս մասին, ինչպես հայտնում է Jane’s-ը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Ռազմական նշանակության ֆրանսիական արտադրանքի մատակարարումը կվճարվի դրամաշնորհի հաշվին, որը Սաուդյան Արաբիան տրամադրել է Բեյրութին:


Գործակալության տվյալներով՝ Լիբանանի պաշտպանության նախարարությունը Ֆրանսիայում պատվիրել է զրահամեքենաների վրա տեղակայման համակարգով Mistral զենիթահրթիռային համալիրներ, 20 մմ տրամաչափով զենիթային հրետանային սարքավորումներ, VBC-90 զրահամեքենաներ, 155 մմ տրամաչափով CAESAR ինքնագնաց գաուբիցներ և AS.532 Cougar բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ: Բացի այդ, Լիբանանի ռազմածովային ուժերի համար կկառուցվեն Combatatante FS56 նախագծի հրթիռային մոտորանավակներ:


Ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրերը դեռևս չեն ստորագրվել:

Նույն շարքից