Բիզնես 

Դոլարի փոխարժեքը կրկին աճել է

ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.43  դրամով և կազմել 412.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.95 դրամով և կազմել 522.56  դրամ:   ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.1 դրամով` կազմելով 10.22  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.33 դրամով և կազմել 662.1 դրամ:


Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 10-ին կազմել է 16 հազար 264.25 դրամ, արծաթի գինը՝ 233.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 996.76 դրամ։

Նույն շարքից