Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալուց հետո Հայաստանը կազատվի 2015-2022 թվականներին ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի համար մաքսատուրքերից՝ համաձայն ԵՏՄ-ի կարգավորող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում տեղադրված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Մաքսատուրքերից ազատումը կվերաբերի Հայաստանի զինված ուժերի համար պատրաստված արտադրանքին, որի համարժեքը չի արտադրվում ԵՏՄ-ի այլ անդամ երկրում:
Մաքսատուրքից կազատվեն նաև քաղաքացիական ուղղաթիռների և ինքնաթիռների որոշակի տեսակներ, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների կառուցման և արդիականացման համար նախատեսված ապրանքները: