Բիզնես 

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել Ժան Տիրոլը

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել Ժան Տիրոլը, հայտնում է Թագավորական գիտությունների ակադեմիային կից տնտեսագիոտթյան գծով Նոբելյան հանձնաժողովը։

 

Խաղաղության Նոբելյան մրցանակին 2014-ին արժանացել են ակտիվիստներ ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին և ազգությամբ պակիստանցի Մալալա Յուսուֆզայը, հայտնել է Շվեդական ակադեմիան։

2013թ. խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել ՔԶԱԿ-ը (Քիմիական զենքն արգելող կազմակերպություն)։

2013-ին Յուսուֆզայն արդեն արժանացել է Սախարովի անվան մրցանակի։ Իր բլոգում նա քննադատել է «Թալիբան» շարժմանը և կողմ արտահայտվել կանանց՝ կրթություն ստանալու իրավունքին։

Սաթյարթհին հիմնել է Bachpan Bachao Andolan կազմակերպությունը, որն իր գործունեության գրեթե 15 տարիների ընթացքում տարբեր տեսակի ստրկություններից ազատել է ավելի քան 80.000 երեխայի, այնուհետ օգնել հաջողությամբ վերականգնվել և կրթություն ստանալ։

Նախորդ օրերին հայտնի են դարձել գրականության, քիմիայի, ֆիզիկայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները։

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակ Պատրիկ Մոդիանոն։

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները: Նրանք մրցանակի են արժանացել գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով:

Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան։ Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։

Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

Նույն շարքից